
Forbes-ի տվյալներով՝ Բեզոսը, որին պատկանում է Amazon-ի բաժնետոմսերի 12,7%-ը, մեկ օրում ավելացրել է իր կարողությունը 11,4%-ով և դարձել աշխարհի ամենահարուստ մարդը։
Բեզոսի կարողության նման անսպասելի աճը հատկապես հակասական է թվում Մարկ Ցուկերբերգի անհաջողության ֆոնին: Amazon-ի հաղթանակից ընդամենը մեկ օր առաջ նրա Meta ընկերության (նախկին Facebook Inc.) բաժնետոմսերը հաշվետվության հրապարակումից հետո ընկել են 23%-ով, իսկ ինքը միլիարդատերը կորցրել է 30 միլիարդ դոլար և հեռացվել աշխարհի ամենահարուստ մարդկանց տասնյակից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունվարի սկզբին տեխնոլոգիական միլիարդատերերի մեծ մասը կտրուկ աղքատացել էր շուկաների փլուզման պատճառով։ Իլոն Մասկը կորցրել է 25,1 մլրդ դոլար կամ ընդհանուր կարողության 9%-ը, իսկ Ջեֆ Բեզոսն աղքատացել է 20 մլրդ դոլարով։