Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Գոնդուրա գյուղը ունի բազմաթիվ խնդիրներ: Երբ այցելեցինք Գոնդուրա գյուղ, բնակիչները խոսեցին իրենց անհանգստացնող խնդիրների մասին:
Բնակիչներից Վահագ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց. « Գյուղի առաջնային ու կարեւոր խնդիրներից է գյուղամիջյան ճանապարհների անմխիթար վիճակը, ինչպես նաեւ խմելու ջրի խնդիրը: Մեր բնակչության անունից կխնդրեինք որպեսզի մի փոքր ուշադրություն դարձվեր այս հարցերին»:
Մեծ Գոնդուրայի բնակիչ՝ Արման Սիրականյանի խոսքով. «Մեր թաղը ընդհանրապես ջուր չկա, մենք ջուրը ստանում ենք Դիլիֆ գյուղից, սակայն խողովակների 70% -ը փտել է եւ ենթակա փոփոխման: Ջուրը գալիս է, բայց մեզ հասնում է 30 % -ը: Մեր եկամուտի հիմնական աղբյուրը դա անասնապահությունն է, բայց ջրամբար չկա որպեսզի կենդանիները ջուր խմեն: Դա նույնպես մեծ խնդիր է գյուղի համար:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.
Կարդացեք նաեւ՝