
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից հայտնում են, որ առաջիկա օրերին Վրաստանում եղանակը կվատթարանա:
Վրաստանում փետրվարի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը արևմտյան շրջանների ցածրադիր գոտիներում կլինի 10-15, իսկ արևելյան շրջաններում՝ 5-10 աստիճան տաքություն։
Փետրվարի 9-ին՝ օրվա երկրորդ կեսից, եղանակը աստիճանաբար կվատթարանա։ Արեւմտյան եւ Արեւելյան Վրաստանի որոշ շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Քամու ուժգնությունը երբեմն կհասնի վայրկյանում 17-22 մետրի:
Վրաստանում օդի ջերմաստիճանը կարող է իջնել մինչև +4-9 աստիճան: Սա կշարունակվի մինչև փետրվարի 11-ը։
Թբիլիսիում փետրվարի 8-ին կդիտվի առանց տեղումների եղանակ, 9-ին և 10-ին սպասվում է թույլ անձրեւ։ Քամու արագությունը վայրկյանում 10-15 մետր: