«Որոշ ապրաքների ներմուծումն ավելացված արժեքի հարկից (այսուհետ՝ ԱԱՀ) լիովին կազատվի, եթե ներմուծումն օգտագործվում է հավելյալ արժեքի ստեղծման նպատակով»:
Այս մասին հյատարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին` կառավարության սեպտեմբերի 7-ի նիստի ընթացքում:
Վարչապետի խոսքով հիշյալ փոփոխությունը իրականացվում է Հարկային օրենսգրքում նախատեսված փոփոխությունների շրջանակներում:
«Հարկային օրենսգրքում շատ կարևոր մի փոփոխություն ենք մտցնում: Այն հիմնականում վերաբերելու է ձեռնարկատիրական նշանակություն ունեցող իրերին, որոնց ներմուծումը լիովի ազատվելու է ԱԱՀ-ից»,-ասել է Կվիրիկաշվիլին:
Կառավարության ղեկավարի խոսքով, փոփոխություններն ուղղված են Վրաստանում ձեռնարկատիրական միջավայրի բարելավմանն ու գործարարության համար պայմանների դյուրացմանը:
www.aliq.ge