
Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (ձյուն, քամի և ձնախառն անձրեւ) միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների տեղաշարժն արգելված է, իսկ մնացած հատվածում երթեւեկությունն ազատ է:
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի` միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով։