
Նինոծմինդա-Օրլովկա ճանապարհահատվածում մերկասառույցի պատճառով ավտոմեքենան կորցրել է կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։
Վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Միջադեպին ականատես վարորդները դուրս են բերել ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատված։
Նշենք, որ Օրլովկա-Սպասովկա ճանապարհից դեպի մաքսակետ տանող հատվածը ժամը 10.00-ի դրությամբ ամբողջությամբ մերկասառույց է, որի վրա բարակ ձյան շերտ է, ինչն էլ ավելի վտանգավոր է դարձնում երթեւեկությունը։ Այս ուղղությամբ ճանապարհը դեռ աղով ու ավազով չի մշակվել։
Վարորդներին հորդորում ենք լինել զգույշ և երթևեկել ձմեռային անվադողերով։