
Ռուսթավի 2 հեռուստաընկերության փոխանցմամբ՝ էկոնոմիկայի եւ գյուղատնտեսության նախարարները հրաժարական են տալիս իրենց ներկայիս պաշտոններից։ Հեռուստաընկերության տվյալներով՝ Նաթիա Թուրնավային կփոխարինի Լեւան Դավիթաշվիլին։ Ինչպես հայտնում է Ռուսթավի 2-ը, այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, հայտարարությամբ հանդես կգա վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Նեթգազետին» փորձել է տեղեկությունը ճշտել համապատասխան գերատեսչություններում։ Կառավարության աշխատակազմի և բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը դեռ չի հաստատել նախարարների հրաժարականը, սակայն չի էլ հերքել։
Կառավարության վարչակազմում նույնպես չեն հաստատել վարչապետի հնարավոր ճեպազրույցի մասին տեղեկությունը։
Ինչ վերաբերում է էկոնոմիկայի նախարարությանը, ապա գործակալության մամուլի ծառայությունն այս պահին չի պատասխանում լրագրողների զանգերին և կարճ հաղորդագրություններին։
Կառավարության փոփոխությունների մասին տեղեկատվությունն ավելի վաղ հեռարձակել էին Առաջին և Գլխավոր ալիքները։