Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով արգելվում է կցորդով և կիսակցորդով տրանսպորտայիմ միջոցների տեղաշարժը, իսկ մյուս տիպի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն ազատ է։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի` միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով։