
Ֆրանսիայի Շամալիեր քաղաքում հրդեհվել է Ֆրանսիայի Բանկի ֆաբրիկան, որտեղ փող են տպում: Տուժածներ կան, նրանցից մի քանիսին հոսպիտալացրել են։
Հայտնի չէ՝ արդեն տպված թղթադրամներն այրվել են, թե ոչ։ Դեպքի վայրում 387 մարդ է եղել։
Տեղում աշխատում են փրկարարները։ Ոստիկանությունը շրջափակել է տարածքը, երթևեկությունը դադարեցվել է։
Ֆրանսիացի օգտատերերը կատակում են, թե նախագահ Էմանուել Մակրոնը Մոսկվայից վերադառնալուց հետո որոշել է անցնել ռուբլու: