
Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի ընդհանուր փողոցները մոտավորապես կազմում են 22 կմ, որից գիշերային լուսավորությունը գործում էր 3 կմ, իսկ 2020 թվականին ավելացել էր ևս 1 կմ:
Բնակիչների խոսքով՝ գյուղում գիշերային լուսավորության համար նախատեսված լամպերը տեղ-տեղ շարքից դուրս են եկել եւ ենթակա են փոփոխման:
Այդ հարցի շուրջ զրուցեցինք Նինոծմինդայի կոմունալ ծառայության պետ Անդրանիկ Բդոյանի հետ:
Նրա խոսքով.«Ինչ վերաբերվում է գիշերային լուսավորությանը ասեմ, որ այդ լամպերը մենք ձեռք ենք բերում տենդեր – մրցույթի միջոցով: Մրցույթը հաղթել է ընկերությունը Թբիլիսիից, 10 օրվա ընթացքում պայմանագիրը կքնքվի եւ երբ բերեցին լամպերը ամբողջ մունիցիպալիտետի գյուղերը եւ քաղաքում առկա վառված լամպերը կփոխվեն»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.