Բարաք Օբաման նամակ է գրել Միխայիլ Սահակաշվիլիին

Բարաք Օբաման նամակ է գրել Միխայիլ Սահակաշվիլիին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նամակ է գրել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին, որտեղ շնորհավորում է նրան երկրում հաջող խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կապակցությամբ: Նամակը Սահակաշվիլիին է հանձնել ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Էրիք Ռուբինը, ով այցելել է Թբիլիսի:

«Վարդերի հեղափոխության» ժառանգությունը պաշտպանելու եւ ձեր երկիրը Եվրամիությանը մոտեցնելու համար անհնար էր ավելին անել, քան ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելը, որոնք հաստատեցին Վրաստանի հաջողությունը որպես ժողովրդավարական պետություն»,-ասված է ԱՄՆ նախագահի նամակում:«Մինչ ընտրությունների արդյունքները Ձեր եւ Ձեր կողմնակիցների համար հիասթափեցնող էին, այդ արդյունքները ցույց տվեցին, որ Ձեր կառավարման տարիներին Վրաստանում ձեւավորվել է մրցակցային ժողովրդավարություն»,-գրել է Օբաման: Նա իր վրացի գործընկերոջը խորհուրդ է տալիս շարունակել երկրի կառավարումը եւ նոր խորհրդարանի ու «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդների հետ համատեղ աշխատել գործադիր իշխանությունն անցնցում հանձնելու եւ նոր կառավարություն ձեւավորելու գործընթացի ուղղությամբ: «Ընտրությունների արդյունքները ճանաչելու մասին Ձեր հրապարակային հայտարարությունները հաստատեցին, որ Ձեզ համար կարեւորագույնը բոլոր վրացիների կարծիքը հաշվի առնելն է»,-նշվում է Օբամայի ուղերձում:Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն էր տվել Սահակաշվիլիի գործողություններին, ով համաձայնել էր ճանաչել իր կուսակցության պարտությունը: Վաշինգթոնում նշել էին, որ տեղի ունեցած ընտրություններըօրինակ են դարձել բոլոր երկրների համար, որոնք պայքարում են ժողովրդավարության համար:Հիշեցնենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 1-ին, որտեղ հաղթել է ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիան: Սահակաշվիլին ճանաչել է իր կուսակցության պարտությունը եւ հայտարարել ընդդիմություն դառնալու մասին: Հոկտեմբերի 16-ին կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին ներկայացրել է նոր կառավարության վերջնական կազմը, որը պետք է հաստատվո նոր խորհրդարանի առաջին նիստում՝ հոկտեմբերի 21-ին:

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am



Opinion, pooling and voting