Սուրբ Սարգիս զորավարի տոնը կնշվի փետրվարի 12-ին

Սուրբ Սարգիս զորավարի տոնը կնշվի փետրվարի 12-ին

Այս տարի Սուրբ Սարգիս զորավարի տոնը փետրվարի 12-ին է, այս մասին տեղեկացրել է Զաքարիա ծայրագույն վարդավետ Բաղումյանը:

«Մեծ Պահքի սկիզբը փետրվարի 28-ին է, իսկ միջինքը օրտ՝ մարտի 23-ին:

Ծաղկազարդը՝ ապրիլի 10-ին է, Ս. Հարությունը՝ ապրիլի 17-ին:

Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և նրա հավատարին 14 զինվորների տոն (երիտասարդների օրհնության օր):

Շնորհաշատ զորավար Սարգիսը շատերին է առաջնորդել առ Քրիստոս։ Ժողովրդական մտածողության մեջ Սարգիսը չի զոհվել, այլ “լույս” է դարձել և արագահաս է, ինչպես լույսը։

Շատերը հավատում են, որ Սուրբը ուրբաթ երեկոյան և գիշերը այցելում է մարդկանց տները։ Տան կանայք սկուտեղի վրա փոխինձ են մաղում, դնում դռան հետևում, հուսալով, որ սուրբ Սարգիսը կայցելի իրենց, և նրա ձիու ոտնահետքը կմնա փոխինձի վրա։ Շաբաթ առավոտյան պատարագից հետո այդ փոխինձը շաղախում և ուտում են։

Открыть фото

Սարգիսը ժողովրդի մեջ դիտվում է որպես զինվորականների և երիտասարդների սիրո հովանավոր ու նրանց նպատակներն իրականացնող սուրբ։ Տոնի նախորդ ուրբաթ երեկոյան, համաձայն ժողովրդական սովորության, երիտասարդները աղի բլիթ են ուտում, որպեսզի սրբի բարեխոսությամբ երազում տեսնեն իրենց ջուր տվող կյանքի ապագա ընկերոջը։

Այսօր սուրբ Սարգսի տոնը հռչակվել է որպես Երիտասարդների օրհնության օր։ Այդ օրը պատանիներն ու պարմանուհիները գնում են եկեղեցի, մասնակցում սուրբ պատարագին՝ աղոթելով և խնդրելով սրբի բարեխոսությունը, որից հետո ստանում են քահանայի օրհնությունը։

DSC_0011