Կորոնավարակի սկսվելուն պես Վրաստանի սահմանը հատելիս պարտադիր դարձավ PCR թեստ ներկայացնելը, ինչպես Վրաստանի այնպես էլ այլ երկրի քաղաքացիների համար։ Գրում է Ջավախքի լրատվական կենտրոնը:
Այսպիսով, ո՞ր երկրի քաղաքացիները պետք է ներկայացնեն թեստ Վրաստանի ցամաքային սահամնները հատելիս։
Եթե Վրաստանի քաղաքացին պատվաստվել է Վրաստանում, ապա երկիր մուտք գործելիս պետք է ներկայացնի միայն պատվաստումը հաստատող փաստաթուղթ, PCR թեստի բացասական արդյունք ներկայացնելու անհրաժեշտություն չկա։
Եթե Վրաստանի քաղաքացին պատվաստվել է այլ երկրում, ապա երկիր մուտք գործելիս սահմանին պետք է ներկայացնի PCR թեստի բացասական պատասխան։
Եթե երկրի մուտք գործող անձը երկքաղաքացի է, ունի՝ և Վրաստանի, և այլ երկրի քաղաքացիություն, այլ երկրում պատվաստվելիս չի ներկայացրել վրացական անձնագիրը, բայց Վրաստան է մուտք գործում վրացական անձնագրով, ապա պարտադիր պետք է PCR թեստ ներկայացնի, քանի որ այլ երկրում պատվաստվելու փաստը Վրաստանի սահմանին տեսանելի չէ։
Եթե այլ երկրի քաղաքացին պատվաստված է երկու դեղաչափով, ապա Վրաստան մուտք գործելիս պետք է ներկայացնի PCR թեստի բացասական պատասխան:
Իսկ, եթե այլ երկրի քաղաքացին մուտք է գործում Վրաստան և պատվաստված չէ, ապա սահմանին պարտադիր պետք է ներկայացնի PCR թեստ, ինչպես նաև 72 ժամվա ընթացքում ևս մեկ թեստ պետք է հանձնի Վրաստանի տարածքում։
Պատվաստված քաղաքացին օդային ճանապարհով արտասահմանից Վրաստան մուտք գործելիս՝
PCR թեստ հանձնելու կարիք չկա, ինչպես նաև նախապես գրանցում չի պահանջվում եթե.
Մինչև 10 տարեկան երեխաները (անկախ քաղաքացիությունից) ազատվում են Վրաստան այցի ընթացքում PCR թեստ ներկայացնելու պարտավորությունից։
Այլ քաղաքացիների Վրաստան մուտք գործելու պայմաններն հրապարակված է Վրասատանի արտաքին գործերի նախարարության կայքէջում: tv9news.ge