
Ավտոճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ ինտենսիվ ձնամաքրման աշխատանքների արդյունքում Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա 94-110կմ ավտոճանապարհին (Փարվանայի լեռնանցք) վերականգնվել է թեթև ավտոմեքենաների երթեւեկությունը։ Սակայն ձնաբքի պատճառով նույն հատվածում արգելվում է թրեյլերների, կիսակցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների տեղաշարժը։
Ճանապարհի մնացած հատվածը տրանսպորտային միջոցների համար ազատ է։