
Փետրվարի 12-ին Վրաստանում կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը արեւմտյան Վրաստանի ցածրադիր գոտիներում ցերեկը կլինի +12, +17, իսկ արեւելյան Վրաստանի ցածրադիր գոտիներում +8, +13 աստիճան տաքություն։
Փետրվարի 13-ին առանձին վայրերում կդիտվի անձրեւ, բարձրադիր գոտիներում՝ ձյուն։ Արեւմտյան Վրաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով։
Փետրվարի 14-ին արևմտյան Վրաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ արևելյան Վրաստանում կդիտվի ամպամած, ցուրտ եղանակ և ձյուն կտեղա։ Վրաստանի որոշ շրջաններում արևելքից ուժեղ քամի կփչի։
Թբիլիսիում փետրվարի 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ին սպասվում է համեմատաբար ցուրտ, ամպամած, մառախլապատ եղանակ և կտեղա ձյուն: