Սննդի ազգային գործակալության տեսուչները, 2021 թվականին, Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում, տուգանել են 14 բիզնես օպերատորների՝ սպառման համար նախատեսված սննդամթերքի հետ աշխատելիս ռիսկերի վերլուծության և որակի վերահսկման համակարգ չունենալու համար (HACCP):
Բիզնես-օպերատորներ են համարվում այն անձինք, որոնց գործունեությունը կապված է կենդանական և բուսական ծագման սննդի, վերամշակվող արտադրանքի, թունաքիմիկատների և ագրոքիմիկատների արտադրության, առաջնային արտադրանքի բաշխման, վերամշակման, ինչպես նաև անասնաբուժության և բույսերի պաշտպանության ոլորտների հետ:
Նշենք, որ Վրաստանում 2021 թվականի հունիսի 1-ից պարտադիր է դարձել HACCP (Hazard Analysis and Critical Control Point) սկզբունքի ներդրումը բիզնես-օպերատորների համար, որոնք արտադրում կամ վերամշակում են սնունդ, մանրածախ առևտրի կետերում։
Ովքեր են այս տուգանված բիզնես-օպերատորները, ինչու են տուգանվել և ինչ չափով, ինչ է իրենից ներկայացնում HACCP-ը՝ Jnews-ը կպարզի և կիրազեկի իր հաջորդ նյութերում։jnews.ge