Փետրվարի 13-ը Ռադիոյի համաշխարհային օրն է։ 2022 թվականի թեման է «Ռադիոյի հուսալիությունը», նշան, որ ռադիոն համարվում է տեղեկատվության ամենահուսալի աղբյուրներից մեկը։
«Մարդիկ վստահում են ռադիոյին, այն հասանելի է բոլորին և տարածված է ամենուր»,- ասվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ռադիոյի համաշխարհային օրվան նվիրված հայտարարության մեջ։
Ռադիոյի համաշխարհային օրը նպատակ ունի բարձրացնել ռադիոյի մասին տեղեկացվածությունը, դրա միջոցով տեղեկատվություն ստանալ և կապեր հաստատել տարբեր միջազգային ռադիոների միջև։
2011 թվականի փետրվարի 13-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է Ռադիոյի համաշխարհային օր։ Հենց այդ օրն է ստեղծվել 1946 թվականին ՄԱԿ-ի ռադիոն:
Վրաստանում ռադիոհեռարձակումը սկսվել է 1925 թվականին, և այս տարի այն կդառնա 97 տարեկան, որը հավատարմորեն ծառայում է ունկնդիրներին։ Ռադիոյի հիմնական նպատակը հանրությանը տեղեկացնելն ու համախմբելն է։
Աշխարհում առաջին անգամ կանոնավոր ռադիոհեռարձակումը սկսվեց 1921 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ի Պիտսբուրգ քաղաքում։ Վրաստանում առաջին փորձնական հաղորդումը հեռարձակվել է 1925 թվականի մայիսի 23-ին։ 1tv.ge