Սննդաբանը ներկայացրել է նիհարելու համար ամենալավ խմիչքը

Սննդաբանը ներկայացրել է նիհարելու համար ամենալավ խմիչքը

Սննդաբան Քորթնի Դ’Անջելոյի կարծիքով՝ սպիտակուցային կոկտեյլը կամ սմուզին լավագույն ըմպելիքն է որովայնի ճարպերն այրելու համար։ Այս մասին գրում է Eat This, Not That!

Նրա խոսքով՝ մարդիկ հաճախ սխալվում են սննդակարգ պահելիս՝ կենտրոնանալով սննդի վրա և մոռանալով խմիչքի մասին։

Ուստի մասնագետը զգուշացնում է չխմել գազավորված ըմպելիք, որը պարունակում է մեծ քանակությամբ շաքար և  հանգեցնում է քաշի ավելացման։

Մեջքի ստորին հատվածում նիհարելու լավագույն ըմպելիքներից մեկը սպիտակուցներով հարուստ սպիտակուցային շեյքը կամ սմուզին է»,- ասել է սննդաբանը։

Դ’Անջելոն ասում է, որ սպիտակուցը կարևոր է ներքին օրգանների ճարպը կորցնելու համար: Բացի այդ, սպիտակուցային ըմպելիքները երկար ժամանակ հագեցած լինելու զգացում են տալիս:

Նաև սպիտակուցը բարելավում է նյութափոխանակությունը, քանի որ ավելացնում է մկանային զանգվածը։

«Մեր մկանները նյութափոխանակության առումով ակտիվ են, որքան շատ լինեն դրանք, այնքան արագ է նյութափոխանակությունը, ինչը հանգեցնում է ամբողջ մարմնում և որովայնի հատվածում ավելի շատ ճարպի կորստի»,- եզրափակել է փորձագետը։