Նավթի գինը հասել է 8-ամյա առավելագույնին

Նավթի գինը հասել է 8-ամյա առավելագույնին

Նավթի համաշխարհային գները թարմացրել են վերջին 8 տարվա առավելագույն ցուցանիշը։ Այս մասին են վկայում բորսային տվյալները։
Brent նավթի մեկ բարելի ապրիլյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE բորսայում աճել է 1,73%-ով՝ գերազանցել է 96 դոլարը (96,07)։ Վերջին անգամ 96 դոլարի շեմը գերազանցվել է 2014-ի հոկտեմբերին։

WTI նավթի ապրիլյան ֆյուչերսների գինը բարձրացել է 1,62%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 94,61 դոլարի։

Նավթի գինն արագացրել է աճի տեմպը՝ Ուկրաինա Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին տեղեկությունների ֆոնին։ Դա կարող է տեղի ունենալ փետրվարի 15-16-ը։

Բացի այդ, երեկ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի օդային տեղաշարժը կարող է դադարեցվել արդեն երկուշաբթի ցերեկը՝ երկրի օդային տարածքում գտնվող քաղաքացիական ինքնաթիռների ապահովագրությունը դադարեցնելու մասին ապահովագրական ընկերություններից մեկի որոշման պատճառով։ shantnews.am