
Արեւմտյան Վրաստանի Փոթի քաղաքում նորածնի դի է հայտնաբերվել բնակելի շենքի կոյուղու խողովակում, հայտնում է Ռուսթավի-2 հեռուստաընկերությունը։ Դեպքի վայրում են քրեագետները։
Այս պահին դեպքի մասին մանրամասներ դեռ չկան։ Ներքին գործերի նախարարությունը չի մեկնաբանել միջադեպը։
Նախնական տվյալներով՝ կինը երեխա է լույս աշխարհ բերել բնակարանում։ Արդյո՞ք երեխան ողջ է եղել, երբ ընկել է կոյուղու մեջ, դեռ հայտնի չէ։
«Կոյուղու խողովակը ջուր չի թողել, մասնագետ են կանչել, մաքրման ժամանակ երեխա են հայտնաբերել։ Ո՞վ է դա արել, և արդյոք դա եղել է հարևաններից, ես չգիտեմ։ Ասում են՝ երեք օր առաջ է եղել, ուրիշ բան չգիտեմ»,- լրագրողներին ասել է շենքի բնակիչներից մեկը։