Վրացական առևտրային բանկերին դրամական փոխանցումները 2022 թվականի հունվարին աճել են 12,7%-ով և կազմել 168,8 մլն դոլար, ասվում է Վրաստանի Ազգային բանկի հաղորդագրության մեջ։
2022 թվականի հունվարին Ռուսաստանից Վրաստան տրանսֆերտները 3,4%-ով պակաս են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հունվարին Ռուսաստանից դրամական փոխանցումների ծավալը կազմել է 22,4 մլն դոլար՝ էլեկտրոնային փոխանցումների համակարգերի կիրառմամբ վրացական առևտրային բանկերին կատարված դրամական փոխանցումների ընդհանուր ծավալի 13,3%-ը։
Ռուսաստանը, որը երկար տարիներ Վրաստան դրամական փոխանցումների անվիճելի առաջատարն էր, այս տարվա հունվարին առաջնությունը զիջել է Իտալիային։
Ազգային բանկի տվյալներով՝ նշված ժամանակահատվածում Իտալիայից ստացվել է 33,3 մլն դոլար՝ էլեկտրոնային փոխանցումների համակարգերով վրացական առեւտրային բանկերին դրամական փոխանցումների ընդհանուր ծավալի 19,7%-ը։
2022 թվականի հունվարին Վրաստանից արտերկիր է փոխանցվել 23,3 միլիոն դոլար, ինչը 35,3 տոկոսով պակաս է 2021 թվականի հունվարի համեմատ։