
Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում ՊՍԺ-ն 1-0 հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալին»։
61-րդ րոպեին փարիզյան ակումբի կազմում 11-մետրանոցից վրիպել է Լիոնել Մեսսին, սակայն խաղավարտից վայրկյաններ առաջ Կիլիան Մբապեն անհատական բարձր վարպետության շնորհիվ գրավել է Տիբո Կուրտուայի դարպասը՝ հաղթանակ պարգևելով ՊՍԺ-ին։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 9-ին Մադրիդում։