2021 թվականին Վրաստան է ներկրվել 1,453,707 լիտր բենզին և դիզել, ինչը 7,2 տոկոսով ավելի է 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։
Վառելիքի ներմուծման ամենամեծ ծավալը կատարվել է Թուրքմենստանից՝ 22,1%, որին հաջորդում են Ռուսաստանի Դաշնությունը՝ 19,2% և Ռումինիան՝ 18,2%։
Դիզելային վառելիքը կազմել է ընդհանուր ներմուծման 45,7%-ը, իսկ բենզինը` 54,3%-ը։
«Բենզինի տեսակներից ամենապահանջվածը սովորական տեսակի վառելիքն է, որը կազմում է բենզինի ընդհանուր ծավալի 64%-ը և ընդհանուր ներմուծման 34,9%-ը»,- ասված է Մրցակցության գործակալության հաղորդագրությունում։