Ախալցիխեցի ըմբիշ Միխեիլ Մեսխին՝ Խալիլ Դողանի (Թուրքիա) դեմ մենամարտում հաղթանակ է տարել GFC-ի (Վրաստանի ըմբշամարտի առաջնություն) առաջին մրցաշարում։ Մենամարտն ավարտվել է մի քանի վայրկյանում։ Մեսխին տապալել է մրցակցին տեխնիկական նոկաուտով, այս մասին հայտնում է Ախալցիխեի հեռուստատեսությունը՝ TV9:
Հաղթանակից հետո Մեսխին մոտեցել է խոսափողին և դիմել ներկաներին.
«Առաջին հերթին հոգաչափ շնորհակալ եմ GFC կազմակերպությանը և նրա նախագահ Գիորգի Քաբուլաշվիլիին: Այս մարդու վաստակը վրացական MMA-ի զարգացման գործում անգնահատելի է… Շատ շնորհակալ եմ իմ Ախալցիխեին: Իմ ախալցիխեցիներ, ձեր Միշա Մեսխին այստեղ է։ Նա ձեզ նորից ու նորից կուրախացնի:
Եվ, վերջում։ Ողջունում եմ հորս, ով այժմ Ուկրաինայում է։ Ծեր գայլ, եղիր ամուր՝ ուկրաինացի ժողովրդի կողքին, Слава Україні»:
Հարկ է նշել, որ 26-ամյա թուրք Խալիլ Դողանը կարիերայում ընդամենը մեկ պարտություն է կրել։ Մինչ այս մենամարտը Մեսխին տարել էր 4 հաղթանակ և մեկ պարտություն։