Անօրինական միգրանտների և Ռուսաստանի օրենքները խախտողների դեմ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները, այդ թվում՝ վտարումը Ռուսաստանից և երկիր մուտքի արգելքը, ասել է Վլադիմիր Պուտինը։
«Ծայրահեղականության ցանկացած դրսևորում, օրենքի և կարգի խախտում և ապօրինի աշխատանքային գործունեություն պետք է հիմք հանդիսանան Ռուսաստանից արտաքսման և ապագայում մեր երկիր մուտքի արգելքի մասին որոշումների արագ ընդունման և կատարման համար», – ասել է Պուտինը:
Նա հավելել է, որ դաժան հետեւանքներ են անհրաժեշտ նաեւ հանցավոր խմբերի համար, որոնք «իրենց հանցավոր բիզնեսը կառուցում են անօրինական միգրացիայի վրա»։
2021 թվականի հունվարի 31-ին նախագահի կողմից ներդրված ժամանակավոր միջոցները, որոնք օտարերկրացիներին թույլ էին տալիս կարգավորել իրենց իրավական կարգավիճակը, դադարեցին գործել։ Ընթացիկ տարվա հունվարի 1-ից անօրինական աշխատանքային միգրանտները կարող են ոչ միայն տուգանվել մինչև հինգ հազար ռուբլի, այլև արտաքսվել Ռուսաստանից, ինչպես նաև արգելել նրանց նորից մուտք գործել երկիր։ Խախտող գործատուներին սպառնում է մինչև 800 հազար ռուբլի տուգանք՝ յուրաքանչյուր միգրանտի համար:
Ներքին գործերի նախարարությունը Ռուսաստանում աշխատանքի համար փաստաթղթեր չունեցող օտարերկրացիներին խորհուրդ է տալիս նախօրոք դիմել ներքին գործերի մարմիններին։