Փետրվարի 17-ին կայացած առուվաճառքի արդյունքում Վրաստանի ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0,074 թեթրիով, ինչի արդյունքում մեկ դոլարի պաշտոնական արժեքը կազմել է 3,0008 լարի։
Եվրոյի նկատմամբ ազգային արժույթն արժեզրկվել է 0,048 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,4113 լարի։
2,36 թեթրի արժեզրկումը բրիտանական ֆունտ ստերլինգի նկատմամբ է, որի արժեքը դարձել է 4,0838 լարի։
Լիրայի նկատմամբ ազգային արժույթը արժեզրկվել է 0,08 թեթրիով, ինչի արդյունքում մեկ լիրայի արժեքը դարձել է 22,02 թեթրի։
Այսօրվա սակարկությունների արդյունքները ուժի մեջ կմտնեն վաղվանից՝ փետրվարի 18-ից։