Գերմանիայում աշխատելու ծրագիրը կշարունակվի նաեւ այս տարի

Գերմանիայում աշխատելու ծրագիրը կշարունակվի նաեւ այս տարի

Արդեն աշխատանքի է տեղավորվել 18 մարդ։

Գերմանիայում օրինական զբաղվածության ծրագիրը, որը մեկնարկել է 2021 թվականին, կշարունակվի այս տարի։

Գործակալության տվյալներով՝ 2021 թվականին Գերմանիայում այս ծրագրի շրջանակներում աշխատանքի է տեղավորվել 308 մարդ, մինչդեռ պորտալում գրանցվել է գրեթե 100 հազար քաղաքացի։

«Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում վրացական աշխատուժի սեզոնային աշխատանքի մասին համաձայնագիրը երբեք ժամանակային առումով չի սահմանափակվել։ Պայմանագրով Վրաստանի քաղաքացիների զբաղվածությունը գյուղատնտեսության ոլորտում կայուն է եղել 2021 թվականին և կշարունակվի ինչպես 2022 թվականին, այնպես էլ առաջիկա տարիներին։ «Այս տարի 18 մարդ արդեն օգտվել է այդ հնարավորությունից»,- նշել են գործակալությունից։

Գերմանիայում երկու երկրների միջեւ ստորագրված համաձայնագրով հնարավոր է դարձել Վրաստանի քաղաքացիների ժամանակավոր աշխատանքի տեղավորումը։ Գերմանիայի աշխատաշուկայում Վրաստանի քաղաքացիները կարող են օրինական ժամանակավոր աշխատանք ունենալ 3 ամսով։

Գերմանիայում սեզոնային աշխատանքները սկսվել են նախորդ տարվա ապրիլի 1-ից, իսկ գրանցումը հնարավոր է եղել փետրվարի 15-ից։ Պաշտոնական հայտարարությունների համաձայն՝ ժամանակավոր աշխատողները որպես վարձատրություն կստանան ժամում 9,5 եվրո:

Առաջին խումբը Վրաստանից մեկնել է 2021֊ի ապրիլին։ Մայիսին հեռացած խմբերից մեկի անդամները խոսել էին աշխատանքային ծանր պայմանների մասին և պնդել, որ իրենց խոստացածից շատ ավելի քիչ են վարձատրվել։