
Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա 94-110 կմ ճանապարհին (Փարվանայի լեռնանցք) թեթև մարդատար ավտոմեքենաների երթեւեկությունը վերականգնվել է։
Քամու պատճառով նույն հատվածում արգելվում է ծանր բեռնատարների, կիսակցորդով տրանսպորտային միջոցների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների տեղաշարժը։
Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։