Բրիտանական կղզիներին հարվածել է «Յունիս» փոթորիկը, որը վերջին 4 տասնամյակում ամենաուժեղներից է: Կա 3 զոհ։ Ավերվել է O2 Arena-ի տանիքը։
Փոթորիկը հարվածել է ժամեր անց այն բանից հետո, երբ «Դադլի» փոթորիկը ավերածություններ էր գործել Կենտրոնական Շոտլանդիայում, Հյուսիսային Իռլանդիայում և Անգլիայում:
Տագնապի բարձրագույն՝ կարմիր մակարդակ է հայտարարել Լոնդոնի, Անգլիայի հարավարևելյան և արևելյան շրջանների համար: Հաղորդվում է, որ Ուայթ կղզում քամու պոռթկում է եղել 196 կմ/ժ արագությամբ, ինչը համարվում է նոր ռեկորդ Անգլիայի համար։ Երկրի հարավ-արևմուտքում շուրջ 110 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության։
Ուրբաթ օրը փակվել էին հարյուրավոր դպրոցներ: Գնացքները Ուելսում չեն աշխատելում, զինվորները բերվել են լիակատար մարտական պատրաստության։
Չնայած ուժեղ քամուն՝ Լոնդոնի օդանավակայանները շարունակել են օդանավ ընդունել, թեև բազմաթիվ չվերթներ չեղարկվել են։ Բրիտանական իշխանությունները հանրությանը խնդրել են սելֆի չանել փոթորկի պայմաններում՝ զգուշացնելով, որ այն վտանգավոր է կյանքի համար։
Եղանակային կարմիր մակարդակի վտանգներ հազվադեպ են հայտարարվում: Նման նախազգուշացումը վտանգ է ներկայացնում կյանքի համար. քամին կարող է քշել տների տանիքները, քանդել էլեկտրահաղորդման գծերը և արմատախիլ անել ծառերը: Մեծ վտանգ են ներկայացնում նաև մեծ արագությամբ թռչող բեկորները։
«Իլենիա» փոթորիկն էլ անցել է Գերմանիայով ու Լեհաստանով։ Հաղորդվում է մի քանի զոհի մասին։ shantnews.am