Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն ու գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիան հրաժարական են տվել։
Նրանք իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունից առաջադրվել են որպես պատգամավորի թեկնածուներ՝ կապված հոկտեմբերի 8-ին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ։
Վրաստանի օրենսդրության համաձայն՝ դրա համար նախարարները պետք է հրաժարական տային։ Վրաստանի ԿԸՀ-ին իշխող կուսակցության ցուցակում Կալաձեն, ով կուսակցության գլխավոր քարտուղարն է, զբաղեցնում է երկրորդ տեղը՝ կուսակցության նախագահ Գեորգի Կվիրիկաշվիլիից հետո։
Վրաստանի վարչապետը բարձրաստիճան պաշտոնյաներից միակն է, որ ընտրություններին մասնակցում է՝ առանց լքելու զբաղեցրած պաշտոնը։