Վրաստանում կարող են հայտնվել կրիպտոարժույթի բորսաներ

Վրաստանում կարող են հայտնվել կրիպտոարժույթի բորսաներ

Վրաստանի կայուն և գրավիչ բիզնես միջավայրը արժանացել է մայնինգի առաջատար առաջնրդների ուշադրւթյանը:

Վրաստանում Կրիպտոարժույթի ֆոնդային բորսայի հայտնվելու հարցը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Մյունխենի համաժողովի ժամանակ քննարկել է Կրիպտոարժույթի ֆոնդային բորսայի (FTX Crypto Derivatives Exchange) հիմնադիր Սեմ Բենքման-Ֆրիդի հետ։

«Վրաստանի դիրքը, մեր երկրի կայուն և գրավիչ բիզնես միջավայրը շատ լավ հարթակ են ստեղծում կրիպտոարժույթների ածանցյալների ֆոնդային բորսայի գործունեության ընդլայնման համար մեր տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս»,- Twitter-ում գրել է վարչապետը։

Կրիպտոարժույթների մայնինգը Վրաստանում վերջին տարիներին համարվում է տարածված գործունեություն:Քեմբրիջի այլընտրանքային ֆինանսների կենտրոնի (CCAF)  է 2018 թվականին հրապարակված հետազոտության համաձայն, Վրաստանը աշխարհում երկրորդ տեղում է կրիպտոարժույթների մայնինգի վրա ծախսված էլեկտրաէներգիայի քանակով։ Իսկ երկրում վիրտուալ արժույթի արդյունահանման համար ծախսվել է 60 մեգավատ էլեկտրաէներգիա։