ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցության վերջնական նպատակը նրան անդամակցելն է. Մարգվելաշվիլի

ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցության վերջնական նպատակը նրան անդամակցելն է. Մարգվելաշվիլի

Georgia Online-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 8-ին Վրաստանի նախագահի նստավայրում անցկացվել է Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը, որը Վրաստանում անցկացվում է արդեն չորրորդ անգամ։

Նիստի ժամանակ Մարգվելաշվիլին կարևորել է Վրաստանի ու ՆԱՏՕ-ի միջև համագործակցության խորացումը. «Սա Հյուսիսատլանտյան խորհրդի արդեն չորրորդ այցն է Վրաստան, ինչն ակնառու հաստատում է Վրաստանի ինքնիշխանության, եվրատլանտյան ընտրության հանդեպ ամուր աջակցությունը։

Ես հավատում եմ, որ այդ համագործակցությունը կխորանա, և այդ գործընթացի վերջնական արդյունքը կդառնա դաշինքին Վրաստանի անդամակցելը։ Մենք ունենք բոլոր գործիքները, որպեսզի խորացնենք այդ ուղղությամբ Վրաստանի արդյունավետ շարժը և սպասենք այն հնարավորությունների պատուհանին, որը մեզ կհանգեցնի վերջնական նպատակին»։

www.1in.am



Opinion, pooling and voting