
Սպասվում է, որ մարտ ամսից կմեղմացվեն հարսանիքների համար գործող կանոնակարգերը:
Աշխատանքի տեսչության ղեկավար Բեկա Փերաձեն bm.ge-ին հայտնել է, որ միջգերատեսչական խորհուրդը հավանաբար վաղը կքննարկի այս հարցը։
Տեղեկացնենք, որ կառավարության միջգերատեսչական խորհուրդը երկու անգամ որոշել է սահմանափակել խոշոր միջոցառումների անցկացումը։ Ի վերջո, Գիորգի Գախարիայի ղեկավարության ժամանակ՝ 2020 թվականի սեպտեմբերի 10-ին, որոշվեց, որ հարսանիքի մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 10 հոգին։ Սահմանափակումը տարածվեց նաև ծննդյան տոնակատարության և սոցիալական այլ միջոցառումների վրա։
Կառավարության որոշմամբ՝ օրենքի խախտման դեպքում միջոցառմանը ներկա բոլոր անձանց նկատմամբ կիրառվել է 2000 լարի, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ 10 000 լարի տուգանք։