Պուտինը տեսաուղերձով կդիմի ռուս ժողովրդին

Պուտինը տեսաուղերձով կդիմի ռուս ժողովրդին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շուտով հանդես կգա տեսաուղերձով։

ՌԻԱ Նովոստիին ասել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Երկուշաբթի օրը Պուտինը Անվտանգության խորհրդի արտահերթ մեծ նիստ է անցկացրել, որտեղ քննարկել է ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման հարցը։ Երկրի ղեկավարը, լսելով մասնակիցների զեկույցները, ասել է, որ որոշում կկայացնի երկուշաբթի օրը։

Ավելի վաղ ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարներ Դենիս Պուշիլինը և Լեոնիդ Պասեչնիկը դիմել էին Ռուսաստանի ղեկավարին՝ անկախությունը ճանաչելու խնդրանքով։

Նշենք, որ Վերջին օրերին Դոնբասում իրավիճակը սրվել է։