
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջանները որպես «անկախ հանրապետություններ» ճանաչելուն։
Նրա խոսքով՝ Վրաստանը Ուկրաինայի կողքին է։
«Վրաստանը խստորեն դատապարտում է Ռուսաստանի կողմից «Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջանների ճանաչումը», ինչը այն սցենարի կրկնությունն է, որը հանգեցրեց մեր տարածքի 20 տոկոսի օկուպացմանը։ Վրաստանը կանգնած է նախագահ Զելենսկու կողքին և աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և խաղաղությանը»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Հիշեցնենք, որ փետրվարի 21֊ին Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը։ Որոշման մասին հայտարարեց ինքը՝ Պուտինը։