Բայդենը պատժամիջոցներ կկիրառի Դոնեցկի և Լուգանսկի դեմ

Բայդենը պատժամիջոցներ կկիրառի Դոնեցկի և Լուգանսկի դեմ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախության ճանաչման համար առաջին պատժամիջոցների մասին և պատրաստվում է երեքշաբթի օրը հայտարարել լրացուցիչ միջոցների մասին, հայտնել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։

«Նախագահ Բայդենն այսօր գործադիր հրաման է արձակել, որն արգելում է ամերիկյան անհատներին և կազմակերպություններին նոր ներդրումներ կատարել, առևտուր անել կամ ֆինանսավորել, այսպես կոչված, ԴԺՀ և ԼԺՀ տարածաշրջանում։ Ուկրաինայի այս տարածքներում»,- ասել է պաշտոնյան հեռախոսային ճեպազրույցի ժամանակ։

«Մենք երեքշաբթի՝ փետրվարի 22֊ին լրացուցիչ միջոցներ կձեռնարկենք՝ Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու միջազգային իրավունքի, Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտման համար»,- հավելել է նա։