Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումից հետո ռուսական ֆոնդային շուկան կտրուկ անկում է գրանցել

Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումից հետո ռուսական ֆոնդային շուկան կտրուկ անկում է գրանցել

Մոսկվայի բորսայի ինդեքսն առավոտյան աճուրդների բացման ժամանակ նվազել է 3,62%-ով՝ հասնելով 2927,03-ի։ Դոլարի փոխարժեքն աճում է 0,32%-ով՝ հասնելով 80,03 ռուբլու/դոլարի։ Եվրոյի փոխարժեքը բարձրանում է 0,4%-ով՝ մինչև 90,51 ռուբլի/եվրո։
 

Ռուսական ֆոնդային շուկան սկսել է կտրուկ անկում ապրել երեկ՝ փետրվարի 21-ին, այն բանից հետո, երբ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների (ԿԺԴ և ԼԺՀ) ղեկավարները դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ իրենց անկախությունը ճանաչելու խնդրանքով։ 

Երեկոյան Պուտինը հրամանագիր է ստորագրել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի անկախության մասին, ինչպես նաև հանձնարարել է ՊՆ-ին ապահովել Ռուսաստանի զինված ուժերի կողմից խաղաղության պահպանումը։