
Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետում շարունակվում են նոր կամրջի կառուցման աշխատանքները։ Տեղադրվել են նոր կամրջի մակերեսի առաջին 2 հեծանները։ Ընդհանուր առմամբ կամուրջը բաղկացած է լինելու 50 հեծաններից, որոնցից 24-ն արդեն արտադրված են և պատրաստ են տեղադրման։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ճանապարհային դեպարտամենտը։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում` Դեբեդ գետի վրա, նոր կամրջի կառուցումը հայ-վրացական համատեղ ծրագիր է։ Կառուցման մեկնարկը տրվել էր նախորդ տարվա գարնան վերջին։ Շինարարությունը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի‚ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների կողմից։
Կամրջի շինարարության ծրագիրն իրականացնում է «#Ճանապարհայինդեպարտամենտ» հիմնադրամը։