Փետրվարի 22 -ին՝ ժամը 09:00 -ի սահմաններում Նինոծմինդայի մունիցիպալիտետի թվով 5 գյուղեր՝ Ղաուրմա, Հեշտիա, Թորիա, Ուչմանա եւ Օրոջալար, վթարի հետեւանքով հոսանքազրկվել են:
Մենք հեռախոսազրույց ունեցանք Նինոծմոնդայի Energo-Pro Georgia էլէկտրաէներգիա մատակարարող ընկերության աշխատակցի հետ. Նրա խոսքով՝ դեպի Օրոջալար տանող հոսանքագծի վրա տեղի է ունեցել վթար: Արդեն մի քանի ժամ է տարվում է վերականգնողական աշխատանքներ, որոնք ավարտելուց հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի:
Ինչպես տեղեկացանք Energo-Pro Georgia ընկերության աշխատակցից, էլէկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի մոտավորապես ժամը 11:00 -ից 12:00 -ն ընկած ժամանակահատվածում: