Ըստ Ախալքալաքում տարածված տեղեկության, Ախալքալաքի ոստիկանապետը, ինչպես նաև տեղակալը և դետեկտիվը (քննիչ) ազատվել են աշխատանքից, այն բանից հետո երբ հայտնվեցին Խանդո գյուղի բնակիչների բողոքի նյութերը ոստիկանության կողմից բռնության կիրառման վերաբերյալ:
Բռնության փաստերը Ներքին գործերի նախարարությունում հերքեցին, իսկ աշխատակիցների հեռացումը ճշտում էին ամբողջ օրը:
Սեպտեմբերի 8-ին, այն բանից հետո երբ Խանդո գյուղի բնակիչները դժգոհեցին ոստիկանության կողմից ծեծի վերաբերյալ, իսկ ավելի կոնկրետ, ոստիկանապետ Շալվա Լոմսաձեի կողմից, և երբ այդ բողոքը հայտնի դարձավ հանրությանը տարբեր ԶԼՄ-ների կողմից, Ախալքալաքում տարածվեց տեղեկատվություն այն մասին, որ ոստիկանապետին և այլ ղեկավար պաշտոնյաների ազատել են աշխատանքից:
Ներքին գործերի նախարարությունում ասացին, որ պաշտոնանկության հարցը կհստակեցնեն և կասեն, բայց հետո ողջ օրվա ընթացքում մենք չկարողացանք կապվել նրանց հետ:
Նյութի աղբյուրը` jnews.ge