Լոնդոնյան ICE բորսայում Brent նավթի գինը հասել է մեկ բարելի դիմաց 101,8 դոլարի։ Նման ցուցանիշ գրանցվում է 2014 թվականի սեպտեմբերից ի վեր առաջին անգամ։ Այս մասին են վկայում բորսային տվյալները։ Աճը կազմել է 5․1 տոկոս։ Խոսքը վերաբերում է ապրիլյան ֆյուչերսներին։
WTI նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 5․5 տոկոսով՝ հասնելով 96,97 դոլարի։
Վերլուծաբանները կարծում են, որ նավթի գինը կարող է հասնել 150 դոլարի, և ռիսկերը, կապված Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների հետ, կարող են Եվրոպայում խորացնել էներգետիկ ճգնաժամը։