Վրաստանն ունի գյուղատնտեսության և էներգետիկայի նոր նախարարներ

Վրաստանն ունի գյուղատնտեսության և էներգետիկայի նոր նախարարներ

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին գյուղատնտեսության նախարարի պաշտոնում նշանակել է Լևան Դավիթաշվիլուն, իսկ էներգետիկայի նախարարի պաշտոնում՝ Իլյա Էլոշվիլիին։

Այն բանից հետո, ինչ նախկին փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն ու գյուղատնտեսության նախկին նախարար Օտար Դանելիան որոշել են առաջադրվել որպես պատգամավորներ և օրենքի համաձայն նրանք հրաժարական են տվել։

Դիմումը բավարարվել է կառավարության ղեկավարի կողմից։ Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 8-ին։ Կվիրիկաշվիլին վստահություն է հայտնել, որ նորանշանակ նախարարները կաշխատեն հաջողությամբ և գործնական հետագա հաջողություններ է մաղթել նրանց։



Opinion, pooling and voting