Թբիլիսիի անվճար ճաշարաններում օրական սնվում է մոտ 7000 մարդ

Թբիլիսիի անվճար ճաշարաններում օրական սնվում է մոտ 7000 մարդ

News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թբիլիսիի Նաձալադևիի շրջանում գտնվող 10 անվճար ճաշարանում ամեն օր սնվում է մոտ 7000 մարդ։ Այդ մասին հայտնել է շրջանի ղեկավարությունը, որն իրականացնում է անվճար ճաշարանների նկատմամբ վերահսկողություն։

Սոցիալապես անապահով քաղաքացիները անվճար ճաշարաններում կարող են սնվել ժամը 11:00-15:00-ին։ Անվճար ճաշարաններում հիմնականում սնվում են տարեց անձինք, որոնք տարբեր պատճառներով մնացել են առանց ազգականների հոգատարության։

Շրջանի ղեկավարությունը պարբերաբար ստուգումներ է իրականացնում անվճար ճաշարաններում՝ համոզվելու համար, որ մարդիկ դրանցում ստանում են որակյալ սնունդ ու սպասարկում։



Opinion, pooling and voting