Վրաստանի արդարադատության նախարարության հանրային ռեգիստրի ազգային գործակալությունը երկրի ողջ տարածքում սկսել է հողերի համակարգային գրանցման գործընթացը, ասվում է գործակալության կայքում։
Համակարգային գրանցման գործընթացը փուլերով կիրականացվի երեք տարվա ընթացքում՝ մինչև 2024 թվականը ներառյալ և կընդգրկի հանրապետության 59 մունիցիպալիտետներ։
2022 թվականի մայիսից այս ծրագրից կարող են օգտվել Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխայի գյուղական համայնքը և Ջիգրաշենի գյուղական համայնքը։ Նինոծմինդայի մունիցիպալիտետի մնացած գյուղական համայնքներն այս ծրագրից կարող են օգտվել 2023 և 2024 թվականներին։
Թե որ գյուղական համայնքներում և որ տարում նրանք կկարողանան օգտվել այս ծրագրից, մանրամասն կարող եք տեսնել ստորև տեղադրված նկարում։
Կադաստրային աշխատանքների մեկնարկի կարգը որոշվել է հետևյալ չափանիշներով.
• գրանցված տարածքի բացակայություն.
• գրանցման ենթակա հողամասերի քանակը
• Բնակչություն
• Աշխարհագրական դիրքը
• Կլիմայական պայմանները։
Համակարգային գրանցման շրջանակներում քաղաքացիները անվճար կստանան հետևյալ ծառայությունները.
• Հողամասերի կադաստրային պլանավորում/աշխատանքներ
• Իրավունքը հաստատող փաստաթղթերի որոնում և համակարգում.
• Գործարքի կողմերի ստորագրությունների վավերացում
• Նոտարական միջնորդություն
• Հողի սեփականության ճանաչում
• Փաստերի շարադրում
• Հողամասի գտնվելու վայրի որոշում, նույնականացման քարտ՝ իրավունքը հավաստող փաստաթղթով
• Հողամասի սեփականության իրավունքի գրանցում և դրանում փոփոխություններ։
Հավելենք, որ կարող եք հողատարածքները գրանցել Արդարադատության տներում, Հանրային ռեգիստրի մասնաճյուղերում և Վրաստանի հանրային կենտրոններում։