Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին արձագանքում է ուկրաինական զարգացումներին։
Ինչպես գրել է Զալկալիանին «Թվիթեր» սոցիալական ցանցում, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիան անընդունելի է։
«Ռուսաստանի ռազմական ագրեսիան Ուկրաինայի դեմ բացարձակապես անընդունելի է։ Մենք կանգնած ենք Ուկրաինայի կողքին և կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին խստորեն արձագանքել Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի խախտմանը և ապահովել, որ իրավիճակը չսրվի»,- գրել է Զալկալիանին։