Վրաստանում եղանակը կվատթարանա

Վրաստանում եղանակը կվատթարանա

Փետրվարի 25-ի օրվա վերջից մինչև փետրվարի 27-ի առավոտ Վրաստանում (հիմնականում երկրի արևմտյան շրջաններում) սպասվում է անձրև, բարձրադիր շրջաններում՝ ձյուն, տեղ-տեղ քամու ուժգնացում, հնարավոր է մառախուղ, բարձրադիր վայրերում բուք, ծովում 3-4 բալ փոթորիկ։

Սպասվող հորդառատ տեղումները կարող են առաջացնել Արևմտյան Վրաստանի գետերում ջրի մակարդակի զգալի բարձրացում, իսկ լեռնային շրջաններում ձնահոսքի ձևավորման և սողանքների ակտիվացման պատճառ դառնալ: Հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։