Առնվազն 60 մարդ մահացել է, ավելի քան 40֊ը՝ վնասնածքներ ստացել Իրաքի մայրաքաղաք Բաղդադի կենտրոնում` առևտրի կենտրոնի մոտակայքում երկու մեքենաների պայթոյունի հետևանքով:
Հաղորդում է Associated Press-ը: Մեքենաներում ռումբ է տեղակայված եղել: Մահացածների թվում 3 ոստիկան կա: Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը: Հիշեցնենք, որ Իրաքի մայրաքաղաքում մինչ այս ևս ԻՊ-ի զինյալների կողմից պարբերաբար հարձակումներ են կազմակերպել:
www.aliq.ge