Չեխիան կդադարեցնի վիզաների տրամադրումը Ռուսաստանի քաղաքացիներին, հինգշաբթի հայտարարել է վարչապետ Պետր Ֆիալան։
«Չեխիայի կառավարությունը որոշել է դադարեցնել վիզաների տրամադրումը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին, բացառությամբ հումանիտար դեպքերի»,- ասել է Ֆիալան երկրի Անվտանգության խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Վարչապետի խոսքով՝ Նախարարների կաբինետը նաև որոշել է չեղյալ համարել Չեխիայում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսության գործունեության թույլտվությունը Կառլովի Վարիում (երկրի արևմուտքում) և Բռնոյում (Հարավ-արևելք):
Միաժամանակ, վարչապետը ասել է, որ նախարարների կաբինետը որոշել է ժամանակավորապես դադարեցնել Չեխիայի գլխավոր հյուպատոսության գործունեությունը Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ և Եկատերինբուրգ քաղաքներում։
Ըստ Ria Novosti-ի՝ Լատվիան նույնպես դադարեցնում է վիզա տրամադրել Ռուսաստանի քաղաքացիներին։