Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Կանադայի իշխանությունները հինգշաբթի օրը հավելյալ պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի դեմ՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, դրանք վերաբերում են 58 ֆիզիկական և իրավաբանական անձանց, հայտարարել է հյուսիսամերիկյան երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

«Մենք նոր խիստ պատժամիջոցներ ենք կիրառում, դրանք ազդում են 58 անհատների և կազմակերպությունների վրա, այդ թվում՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների և նրանց ընտանիքների», – ասել է Թրյուդոն, ում ելույթը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին հեռարձակել են կանադական հեռուստաալիքները։

Կանադայի վարչապետը պարզաբանել է, որ սահմանած սահմանափակումներն ազդում են Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի անդամների, ինչպես նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարության, արդարադատության և ֆինանսների նախարարության ղեկավարների վրա։ Ինչպես նաև ռուսական մի շարք խոշոր բանկերի։ Նա չի նշել, թե որոնք են դրանք։

«Բացի այդ, այսուհետ, մենք կդադարեցնենք (տրամադրումը) և կչեղարկենք Ռուսաստանի համար գործող բոլոր արտահանման թույլտվությունները», – ասել է Կանադայի վարչապետը։ Նրա խոսքով՝ նոր պատժամիջոցները «լայն ազդեցություն կունենան» և կխանգարեն Ռուսաստանի ղեկավարությանը Ուկրաինայում գործողություն իրականացնել։