Bloomberg առևտրային հարթակում ժամը 12:00-ի տվյալներով, մեկ դոլարը վաճառվում է 3,1650 լարիով։
Հարթակում առևտուրը սկսվել է 3,2042 փոխարժեքով:
Ազգային բանկի կողմից փետրվարի 24-ին սահմանված փոխարժեքով ԱՄՆ մեկ դոլարի պաշտոնական արժեքն այսօր 3,1331 լարի է։
Ինչ վերաբերում է եվրոյին, ապա այն կազմում է 3,5031 լարի։
Վրաստանի Ազգային բանկը նոր պաշտոնական փոխարժեքը կհրապարակի ժամը 17:00-ին։